Մարտկոցի լիցքավորումը
Մարտկոցը մասամբ լիցքավորվել է գործարանում: Եթե սարքը ցույց է տալիս, որ մարտկոցը լիցքաթափված
է, ապա կատարեք հետևյալ քայլերը՝
1. Լիցքավորիչը միացնել պատի վարդակից:
2. Լիցքավորիչը միացրեք սարքին:
3. Երբ սարքը ցույց է տալիս, որ մարտկոցը լրիվ լիցքավորված է, լիցքավորիչը նախ
անջատեք սարքից և ապա՝ պատի վարդակից:
Մարտկոցը լիցքավորելու համար որևէ հստակ ժամանակ սահմանված չէ, իսկ լիցքավորման
ժամանակ կարող եք օգտվել սարքից: Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող
է մի քանի րոպե պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտնվի ցուցասարքին կամ
հնարավոր լինի կանչեր կատարել: