
Հեռացրեք microSD քարտը
Կարևոր է. Հիշողության քարտը չի կարելի հանել գործողության ընթացքում: Անավարտ
գործողության ընթացքում քարտը հանելը կարող է վնասել թե՛ հիշողության քարտը, թե՛ սարքը, ինչպես
նաև փչացնել քարտի վրա պահվող տվյալները:
Հեռախոսի գործարկման ընթացքում կարող եք առանց սարքն անջատելու հեռացնել կամ փոխարինել
հիշողության քարտը, բայց մինչ այդ հարկավոր է համոզվել, որ տվյալ պահին ոչ մի ծրագիր հիշողության
քարտից չի օգտվում: