Ձայնային հրամաններ և ձայնային համարհավաք
Օգտվեք հեռախոսից ձայնային հրաման տալու միջոցով և կանչ կատարեք՝ արտասանելով Կոնտակտներում
պահված անունը:
Ձայնային հրամանները և ձայնային համարհավաքը կախված են օգտագործվող լեզվից: Ձայնի ճանաչումը
չի ապահովվում բոլոր լեզուների համար: Ապահովվող լեզուների ցանկը դիտելու համար ընտրել
Ընտցնկ > Պարամետրեր > Հեռախոս > Լեզվի պարամետրեր > Ձայնի ճանաչ. լեզու: Ճանաչվող
լեզուն նախադրելու համար ընտրել ցանկալի լեզուն:
Ծանուցում. Ձայնային հատկորոշիչներից օգտվելը կարող է դժվար լինել աղմկոտ պայմաններում
կամ արտակարգ իրավիճակներում, ուստի հարկավոր չէ բոլոր դեպքերում հույսն ամբողջովին դնել
համարը ձայնային հրամաններով հավաքելու վրա:
Հեռախոսի ձայնային ճանաչման գործառույթը Ձեր ձայնին հարմարեցնելու համար ընտրել Ընտցնկ >
Պարամետրեր > Հեռախոս > Ձայնի ճանաչում > Ձայնի ճնչմն վրժնք:
Որոշակի գործառույթի համար նախատեսված ձայնային հրաման ակտիվացնելու համար ընտրել Ընտցնկ >
Պարամետրեր > Հեռախոս > Ձայնի ճանաչում > Ձայն. հրամաններ, հնարավորությունը և
գործառույթը: -ը նշանակում է, որ ձայնային հրամանն ակտիվացված է:
Ձայնային հրաման ակտիվացնելու համար ընտրել Ավլցնլ: Ակտիվացված ձայնային հրամանը նվագելու
համար ընտրել Նվագել:
Ձայնային հրամանները կառավարելու համար ոլորել մինչև գործառույթը և սեղմել Ընտրք:
Ձայնային հրամանները կամ ձայնային համարհավաքն օգտագործելու համար սպասման ռեժիմում սեղմել
և պահել աջ ընտրության ստեղնը: Հնչում է կարճ ազդանշանը և ցուցադրվում է Խոսիր հիմա -ը:
Արտասանել հրամանը կամ այն կոնտակտի անունը, որի համարը ուզում եք հավաքել: Ձայնի ճանաչումը
հաջողությամբ կատարելու դեպքում ցուցադրվում է առաջարկվող համընկնումների ցուցակը: Հեռախոսը
նվագում է ցուցակում առաջին համընկման ձայնային հրամանը: Եթե այն ճիշտ հրաման չէ, ոլորել մինչև
մեկ այլ գրառում:
Պարամետրեր
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
22