Կազմաձևում
Դուք կարող եք ձեր հեռախոսը կազմաձևել որոշակի ծառայությունների համար պահանջվող
պարամետրերով: Ձեր ծառայության մատակարարը նույնպես կարող է ձեզ ուղարկել այդ պարամետրերը:
Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Կազմաձև և հետևյալ ընտրանքներից.
● Կնխդրվծ կզմձև պմ — հեռախոսում պահպանված ծառայության մատակարարներին դիտելու և
ծառայության մատակարար կանխադրելու համար:
● Ակտ. կնխ. պմ բլ. ծգ — ապահովված ծրագրերի համար կանխադրված կազմաձևման պարամետրերն
ակտիվացնելու համար:
● Նախընտ. մտք. կետ — պահպանված մուտքի կետերը դիտելու համար:
● Միանալ աջակցման — ձեր ծառայության մատակարարից կազմաձևման պարամետրեր ներլցնելու
համար:
● Սարքի կռվրչի պմտ — հեռախոսով ծրագրակազմերի թարմացումների ստացումը թույլ տալու կամ
կանխելու համար: Այս ընտրանքը կարող է առկա չլինել՝ ձեր հեռախոսից կախված:
● Անհատ. կզմձև. պմտ — զանազան ծառայությունների համար ձեռքով նոր անձնական հաշիվներ
ավելացնելու և դրանք ակտիվացնելու կամ վերացնելու համար: Նոր անձնական հաշիվ ավելացնելու
համար ընտրել Ավ. նոր կամ Ընտրք > Ավելացնել նորը: Ընտրել ծառայության տեսակը և մուտքագրել
պահանջվող պարամետրերը: Անձնական հաշիվն ակտիվացնելու համար ոլորել դեպի այն և ընտրել
Ընտրք > Ակտիվացնել: