Խցիկ և վիդեո
Ձեր սարքը ապահովում է 1200x1600 պիքսել խտությամբ նկարահանում:
Պատկեր սևեռելիս ավելի մեծ արագագործություն ստանալու համար խցիկը հիշաքարտի բացակայության
դեպքում նախադրել ավելի ցածր լուծաչափով:
Պատկեր սևեռել
Լուսանկարահանման գործառույթից օգտվելու համար ընտրել Ընտցնկ > Միջոցներ > Խցիկ, կամ, եթե
տեսագրման գործառույթն ակտիվացված է, ոլորել ձախ կամ աջ: Պատկեր սևեռելու համար ընտրել
Սևեռել:
Խցիկի ռեժիմում չափերը մեծացնելու կամ փոքրացնելու համար ոլորել վեր կամ վար:
Ինքնաթողն ակտիվացնելու կամ արագ հաջորդականությամբ պատկերներ սևեռելու համար ընտրել
Ընտրք և համապատասխան տարբերակը:
Պատկերի որակն ու լուծաչափը, նախադիտման ռեժիմն ու ժամանակը նախադրելու համար ընտրել
Ընտրք > Պարամետրեր :
Տեսահոլովակի տեսագրում
Տեսագրման գործառույթից օգտվելու համար ընտրել Ընտցնկ > Միջոցներ > Տեսա: Հոլովակի
տեսագրումը սկսելու համար ընտրել Գրանցել:
Տեսագրման ընթացքում ցածր որակի տեսագրությունը թույլ կտա նկարահանել ավելի երկար տևողությամբ
տեսահոլովակ: Որակի պարամետրերը փոխելու և տեսահոլովակի առավելագույն տևողությունը
նախադրելու համար ընտրել Ընտցնկ > Միջոցներ > Խցիկ > Ընտրք > Պարամետրեր > Տսհոլովակի
որակ, կամ Տսհոլովակի երկթն: