
Տեքստային հաղորդագրություններ
Ձեր սարքն ապահովում է մեկ հաղորդագրության ծավալի սահմանափակումը գերազանցող տեքստային
հաղորդագրությունների առաքում: Երկար հաղորդագրություններն ուղարկվում են երկու կամ ավելի
հաղորդագրությունների տեսքով: Այդ դեպքում ծառայություն մատուցողը կարող է համապատասխան վարձ
գանձել: Շեշտեր կամ այլ նշաններ ունեցող նշանագրերը, ինչպես նաեւ որոշ լեզուների նշանագրերը
սովորականից ավելի տեղ են զբաղեցնում՝ սահմանափակելով մեկ հաղորդագրությամբ ուղարկվող նիշերի
քանակը:
Ցուցասարքի վերին մասում երևացող ցուցիչը ցույց է տալիս մնացած նիշերի ընդհանուր թիվը և
ուղարկման ենթակա հաղորդագրությունների քանակը:
Նախքան կկարողանաք ուղարկել հաղորդագրություններ, հարկավոր է պահպանել հաղորդագրությունների
կենտրոնի համարը: Ընտրեք Ընտցնկ > Հղգրթյունների փոխանակում > Հղգրն պրմտ > Տեքստ.
հղգներ > Հղգն կենտրոններ > Ավլց. կենտրոն, մուտքագրեք ծառայության մատակարարից ստացված
անունը և համարը: