Nokia 2700 classic - Տեքստային կամ մուլտիմեդիա հաղորդագրություն ստեղծելը

background image

Տեքստային կամ մուլտիմեդիա հաղորդագրություն ստեղծելը

1. Ընտրել Ընտցնկ > Հղգրթյունների փոխանակում > Ստեղծել հղգրն > Հաղորդագրթն:
2. Հասցեատեր ավելացնելու համար ոլորել դեպի Ում՝ դաշտը և մուտքագրել հասցեատիրոջ համարը

կամ էլփոստի հասցեն, կամ ընտրել Ավլցնլ՝ առկա ընտրանքներից հասցեատերեր ընտրելու համար:

Ընտրել Ընտրք՝ հասցեատերեր ու թեմաներ ավելացնելու և ուղարկման ընտրանքներ նախադրելու

համար:

3. Ոլորել դեպի Տեքստ՝ դաշտը և մուտքագրել հաղորդագրության տեքստը:
4. Հաղորդագրությանը բովանդակություն կցելու համար ոլորել դեպի կցուրդագոտին՝ ցուցասարքի

ներքևի մասում, և ընտրել բովանդակության ցանկալի տեսակը:

5. Հաղորդագրությունն ուղարկելու համար սեղմել Ուղրկել:
Հաղորդագրության տեսակը նշվում է ցուցասարքի վերին մասում և ինքնաբար փոխվում է՝

հաղորդագրության բովանդակությունից կախված:
Ծառայության մատակարարները կարող են տարբեր գներ նշանակել՝ հաղորդագրության տիպից կախված:

Մանրամասների համար դիմեք ձեր ծառայության մատակարարին: