
7. Կոնտակտներ
Ընտրել Ընտցնկ > Կոնտակտներ:
Դուք կարող եք անուններ եւ հեռախոսահամարներ պահել հեռախոսի կամ SIM քարտի հիշողության մեջ:
Հեռախոսի հիշողության մեջ կարող եք պահպանել կոնտակտներ՝ հեռախոսահամարներով և տեքստային
տարրերով: SIM քարտի հիշողության մեջ պահպանված անուններն ու համարները նշվում են
-ով:
Կոնտակտ ավելացնելու համար ընտրել Անուններ > Ընտրք > Ավլց. նոր կոնտ.: Կոնտակտին տվյալներ
ավելացնելու համար համոզվեք, որ օգտագործվող հիշողությունը կա՛մ Հեռախոս է, կա՛մ Հեռախոս և
SIM: Ընտրել Անուններ, ոլորել մինչև անունը և ընտրել Մնրմսն > Ընտրք > Ավելց. մանրամասն:
Կոնտակտ որոնելու համար ընտրել Անուններ և ոլորել կոնտակտների ցանկով մեկ կամ մուտքագրել
անվան առաջին տառերը:
Հեռախոսի հիշողությունից SIM քարտի հիշողության մեջ կոնտակտ պատճենելու համար ընտրել
Անուններ, ոլորել մինչև կոնտակտը և ընտրել Ընտրք > Պատճ. կնտկտը: SIM քարտի հիշողության մեջ
կարող եք միայն մեկ հեռախոսահամար պահպանել յուրաքանչյուր անվան համար:
Կոնտակտներ
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
18

Ձեր կոնտակտների համար SIM քարտի կամ հեռախոսի հիշողություն ընտրելու, կոնտակտներում
անունների և համարների ցուցադրման ձևն ընտրելու և կոնտակտների համար հիշողության ծավալը
դիտելու նպատակով ընտրեք Պարամետրեր:
Դուք կարող եք որևէ անձի կոնտակտային տվյալներ ուղարկել ու ստանալ այցեքարտի տեսքով՝ vCard
ստանդարտ ապահովող համատեղելի սարքից: Այցեքարտ ուղարկելու համար ընտրեք Անուններ, որոնեք
այն կոնտակտը, որի տվյալներն ուզում եք ուղարկել, և ընտրեք Մնրմսն > Ընտրք > Ուղրկ.
այցեքարտ: