
13. Ծրագրեր
Ձեր հեռախոսի ծրագրակազմը կարող է ներառել հատկապես այս Nokia հեռախոսի համար նախատեսված
որոշ խաղեր և Java ծրագրեր:
Ընտրել Ընտցնկ > Ծրագրեր:
Խաղ կամ ծրագիր գործարկելու համար ընտրել Խաղեր կամ Հավաքածու: Ոլորել մինչև խաղը կամ ծրագիրը
և ընտրել Բացել:
Խաղի և ծրագրի տեղադրման համար մատչելի հիշողության ծավալը դիտելու նպատակով ընտրել Ընտրք >
Հիշ. կարգավիճակ:
Ծրագրեր
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
26

Խաղ կամ ծրագիր ներլցնելու համար ընտրել Ընտրք > Ներլցումներ > Խաղի ներլցնլք կամ Ծր.
ներլցումներ: Ձեր հեռախոսն ապահովում է J2ME™ Java ծրագրեր: Նախքան ծրագիր ներլցնելը՝
համոզվեք, որ այն համատեղելի է ձեր հեռախոսի հետ:
Կարևոր է. Տեղադրեք և օգտագործեք միայն վստահելի աղբյուրներից ստացված ծրագրեր և
ծրագրակազմեր` այնպիսիք, ինչպիսիք են Symbian Signed նշագրմամբ կամ Java Verified™
փորձաքննությունն անցած ծրագրերը:
Ներլցված ծրագրերը կարելի է պահպանել Պատկերասրահում՝ Ծրագրերի փոխարեն: