Nokia 2700 classic - Վերամշակում

background image

Վերամշակում

Ձեր օգտագործած էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և փաթեթավորման նյութերը միշտ

վերադարձրեք հատուկ դրանց համար նախատեսված հավաքման կետ: Այս կերպ Դուք կօգնեք կանխել

թափոնների չվերահսկվող հեռացումը և կնպաստեք նյութական պաշարների վերաօգտագործմանը: Ավելի

մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ արտադրանքի մանրածախ վաճառակետից, թափոնների

հեռացման համար պատասխանատու տեղական իշխանության մարմիններից, ազգային արտադրողների

գործունեության համար պատասխանատու կազմակերպություններից կամ Nokia-ի տեղական

ներկայացուցչությունից: Տեղեկանալու համար, թե ինչպես վերամշակել Nokia արտադրանքները,

այցելեք www.nokia.com/werecycle ցանցէջը կամ, եթե բջջային սարքով եք զննարկում՝

www.nokia.mobi/werecycle:

Արտադրանքի, մարտկոցի, տպագիր նյութերի կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր

աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները,

մարտկոցները և կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո, պետք է հանձնվեն

հատուկ ընդունման կետերին: Այս պահանջը գործում է Եվրամիության տարածքում: Դեն մի նետեք

այս նշանով պիտակավորված արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ: Շրջակա

միջավայրի պահպանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ տե՛ս արտադրանքի Էկո-

Հայտարարագրերը www.nokia.com/environment կայքում: