
Խնամք և սպասարկում
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
32

● Միայն սարքի հետ մատակարարված կամ հաստատագրված ալեհավաք օգտագործեք:
Չհաստատագրված, փոփոխված կամ կցորդված ալեհավաքները կարող են վնասել սարքը և խախտել
ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:
● Լիցքավորիչը միայն սենյակում կամ բնակարանում օգտագործեք:
● Միշտ պատրաստեք այն տեղեկությունների պահեստային օրինակները, որոնք ցանկանում եք
պահպանել, օրինակ` կոնտակտային տվյալներ և օրացուցային նշումներ:
● Ժամանակ առ ժամանակ սարքի աշխատանքը բարելավելու նպատակով սարքը ելման վիճակի բերեք՝
այն անջատելով և մարտկոցը հանելով:
Այս խորհուրդները հավասարապես վերաբերում են Ձեր սարքին, մարտկոցին, լիցքավորիչին և բոլոր
լրասարքերին: Եթե սարքերից որևէ մեկը պատշաճ չի գործում, նորոգման համար այն տարեք լիազոր
սպասարկման մոտակա կետ: