
Լրասարքեր
Ուշադրություն. Գործածեք բացառապես տվյալ մոդելի հետ օգտագործելու համար Nokia-ի
կողմից հաստատագրված մարտկոցներ, լիցքավորիչներ և լրասարքեր: Ցանկացած այլ տեսակների
օգտագործումը կարող է անվավեր դարձնել հաստատումները կամ երաշխիքները և վտանգավոր լինել:
Nokia-ի կողմից հաստատագրված լրասարքերի առկայությունը պարզելու համար դիմեք Ձեր գործակալին:
Լրասարքերի հոսանքի լարն անջատելիս բռնեք և քաշեք խրոցը, այլ ոչ թե լարը: