Nokia 2700 classic - Ցանցային ծառայություններ

background image

Ցանցային ծառայություններ

Սարքն օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք անլար կապի ծառայություններ

մատուցողի կողմից: Սարքի հնարավորություններից շատերից օգտվելու համար պահանջվում են ցանցի

հատուկ ծառայություններ: Բոլոր ցանցերը չէ, որ ունեն նման ծառայություններ. որոշ ցանցեր կարող են

պահանջել, որ Դուք հատուկ պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր ծառայություն մատուցողի հետ՝

այդ ծառայություններից օգտվելու համար: Ցանցային ծառայություններից օգտվելը ներառում է

տվյալների փոխանցում: Ծառայության մատակարարից տեղեկացեք Ձեր տան ցանցում կիրառվող կամ այլ

ցանցերում ռոումինգից օգտվելու համար սահմանված վճարների մասին: Ծառայություն մատուցողը կարող

է Ձեզ տեղեկացնել և բացատրել, թե ծառայության համար ինչ վճար կգանձվի: Որոշ ցանցերում կարող

են լինել սահմանափակումներ, որոնք կարող են ազդել ցանցային ծառայություններից օգտվելու Ձեր

Ընդհանուր տեղեկություններ

© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

11

background image

հնարավորության վրա: Օրինակ, որոշ ցանցեր կարող են հնարավորություն չտալ օգտվելու բոլոր

լեզուների լեզվական նշաններից և ծառայություններից:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջել, որ սարքի որոշ ֆունկցիոնալ հնարավորություններ

անջատվեն կամ չակտիվացվեն: Նման դեպքերում այդ հնարավորությունները չեն երևա Ձեր սարքի

հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև հատուկ փոխդասավորություն ունենալ, ինչպիսիք են

հրամանացանկում եղած անվանումների, դրանց հերթականության և օգտագործվող պատկերանշանների

փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայություն մատուցողին:
Սույն սարքը հնարավորություն է տալիս օգտագործել WAP 2.0 կանխագրերը (HTTP և SSL), որոնք

գործում են TCP/IP կանխագրերի հիման վրա: Սույն սարքի որոշ հնարավորություններ, օրինակ՝

մուլտիմեդիա հաղորդագրությունների փոխանակում (MMS), զննարկում և էլփոստի ծրագիր, ցանցային

ապահովում են պահանջում այդ տեխնոլոգիաների համար: