Տեղեկություններ Ձեր սարքի մասին
Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է ստացել (E)GSM 850, 900, 1800
և 1900 MHz ցանցեր-ում օգտագործման համար: Ցանցերի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու
համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Սույն սարքի հնարավորություններից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք տեղական
սովորույթները, այլոց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական իրավունքները, ներառյալ
հեղինակային իրավունքները:
Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է արգելել որոշ պատկերների, երաժշտության և այլ
բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ փոխանցումը:
Ձեր սարքը կարող է պարունակել երրորդ անձանց ինտերնետային կայքերին ակնթարթորեն միանալու
համար նախապես տեղադրված հղումներ: Դուք կարող եք նաև Ձեր սարքի միջոցով երրորդ կողմի կայքեր
մուտք գործել: Երրորդ կողմի կայքերը կապված չեն Nokia-ի հետ, և Nokia-ն դրանց համար որևէ
պատասխանատվություն չի ստանձնում: Եթե որոշում եք այդպիսի կայքեր մուտք գործել, ապա պետք է
նախազգուշական միջոցներ ձեռք առնեք անվտանգության կամ դրանց բովանդակության առնչությամբ:
Ուշադրություն. Սույն սարքի` զարթուցիչից բացի այլ ֆունկցիոնալ հնարավորություններից
օգտվելու համար անհրաժեշտ է, որ սարքը միացված լինի: Մի միացրեք սարքը, երբ անլար սարքի
օգտագործումը կարող է ռադիոխանգարում առաջացնել կամ վտանգ ներկայացնել:
Մի մոռացեք սարքում պահվող կարևոր բոլոր տեղեկությունների համար պահեստային պատճեններ
ստեղծել կամ դրանք գրի առնել:
Այլ սարքերի միացնելիս կարդացեք դրանց օգտագործման ուղեցույցը՝ անվտանգության վերաբերյալ
մանրամասն հրահանգներ ստանալու համար: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:
Սույն ուղեցույցում ներկայացված պատկերները կարող են տարբերվել Ձեր սարքի էկրանին
ցուցադրվածներից: