Մուտքի կոդեր
Անվտանգության կոդը նպաստում է ձեր հեռախոսը չլիազորված գործածումից պաշտպանելուն:
Նախադրված կոդը 12345 է: Դուք կարող եք ստեղծել ու փոխել կոդը և նախադրել հեռախոսը՝ կոդը
պահանջելու համար: Կոդը պահեք գաղտնի և հեռախոսից հեռու անվտանգ տեղում: Եթե մոռանաք կոդն ու
ձեր հեռախոսը կողպվի, կպահանջվի հեռախոսի սպասարկում, որի համար կարող են գանձվել լրացուցիչ
վճարներ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Nokia Care-ի սպասարկման կետ կամ ձեր
հեռախոսի վաճառքի գործակալին:
SIM քարտի հետ տրամադրված PIN կոդը քարտը պաշտպանում է չլիազորված գործածումից: Որոշ SIM
քարտերի հետ տրամադրված PIN2 կոդ է պահանջվում՝ որոշակի ծառայություններից օգտվել
կարողանալու համար: Եթե PIN կամ PIN2 կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրեք, ձեզնից
կպահանջվի PUK կամ PUK2 կոդը: Եթե այդ կոդերը չունեք, դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Մոդուլի PIN է պահանջվում ձեր SIM քարտի անվտանգության մոդուլում պահվող տվյալներ մուտք
գործելու համար: Կարող է ստորագրող PIN պահանջվել թվային ստորագրության համար: Արգելման
նշանաբառ է պահանջվում կանչի արգելափակման ծառայությունից օգտվելիս:
Նախադրելու համար, թե ինչպես է ձեր հեռախոսն օգտագործում մուտքի կոդերն ու անվտանգության
պարամետրերը, ընտրեք Ընտցնկ > Պարամետրեր > Անվտանգթն:
Ընդհանուր տեղեկություններ
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
12