Nokia 2700 classic - Անվտանգություն

background image

Անվտանգություն

Ընթերցեք այս պարզ ցուցումները: Դրանց չհետևելը կարող է վտանգավոր կամ անօրինական լինել:

Լրացուցիչ տեղեկությունների համար ընթերցեք օգտագործողի ուղեցույցն ամբողջությամբ:

ՍԱՐՔԻ ԱՆՎՏԱՆԳ ՄԻԱՑՈՒՄ
Սարքը մի միացրեք այն դեպքերում, երբ բջջային հեռախոսի օգտագործումը արգելված է, կամ

եթե այն կարող է ռադիոխանգարում կամ վտանգ առաջացնել:
ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հետեւեք տեղական բոլոր օրենքներին: Ավտոմեքենա վարելիս ձեռքերը միշտ ազատ պահեք՝

այն ղեկավարելու համար: Ավտոմեքենա վարելիս Ձեր առաջնային մտահոգությունը պետք է

լինի ճանապարհային անվտանգությունը:
ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄ
Բոլոր անլար սարքերը կարող են ենթարկվել ռադիոխանգարումների ազդեցությանը, ինչն իր

հերթին կարող է բացասաբար անդրադառնալ դրանց աշխատանքի վրա:
ԱՆՋԱՏԵԼ ՍԱՐՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
Պահպանել բոլոր սահմանափակումները: Սարքն անջատեք օդանավերում, բժշկական

սարքավորումների, վառելանյութերի, քիմիական նյութերի և պայթեցման աշխատանքների

մերձակայքում:
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Այս սարքի տեղադրումը եւ վերանորոգումը կարող է կատարվել միայն որակյալ

մասնագետների կողմից:
ԼՐԱՍԱՐՔԵՐ ԵՎ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ
Օգտագործեք միայն թույլատրված լրասարքեր և մարտկոցներ: Մի միացրեք անհամատեղելի

սարքեր:
ՋՐԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ձեր սարքը ջրակայուն չէ. այն չոր պահեք:

© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

6