Nokia 2700 classic - Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)

background image

Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)

Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը վերաբերող ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես, որպեսզի

չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության միջազգային ուղեցույցներով սահմանված

սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության

կողմից և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց

պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից կամ առողջական վիճակից:
Ռադիոճառագայթմանն առնչվող ուղեցույցները շարժական սարքերի համար օգտագործում են Կլանման

Տեսակարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող չափման միավորը: ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի

սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/

կգ): SAR-ի չափման փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում

է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող բոլոր հաճախությունների

տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է առավելագույն արժեքից ցածր

լինել, քանի որ այն նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար անհրաժեշտ

հզորությունը միայն: Այս արժեքը փոփոխվում է մի շարք գործոններից կախված, մասնավորապես այն

բանից, թե ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում: Համաձայն ICNIRP

ուղեցույցի, սարքը ականջի մոտ օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է

գերազանցի 0.84 Վտ/կգ:
Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող

են տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների և չափումների ազգային պահանջներից և ցանցի

Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ

© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

36

background image

հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել

www.nokia.com ինտերնետային կայքում` համապատասխան արտադրանքի տեղեկատվական էջում:

Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ

© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

37