Nokia 2700 classic - Փոխպատվաստված բժշկական սարքավորումներ

background image

Փոխպատվաստված բժշկական սարքավորումներ

Բժշկական սարքավորումներ արտադրողները խորհուրդ են տալիս, որ անլար սարքի և փոխպատվաստված

բժշկական սարքավորումների միջև (ինչպիսիք են սրտի ռիթմավարը կամ սրտամկանի թելիկախաղը

վերացնող էլեկտրական սարքը) պահպանվի առնվազն 15.3 սանտիմետր (6 դյույմ) տարածություն`

բժշկական սարքի աշխատանքի հնարավոր խաթարումից խուսափելու համար: Այդպիսի սարքավորումներ

կրող անձինք պետք է.
● Անլար սարքը միացված վիճակում միշտ ավելի քան 15.3 սանտիմետր (6 դյույմ) հեռու պահեն

բժշկական սարքից:

● Անլար սարքը ծոցագրպանում չպահեն:
● Անլար սարքը պահեն բժշկական սարքավորման նկատմամբ հակառակ ականջի մոտ՝ հնարավոր

ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:

● Իսկույն անջատեն անլար սարքը, եթե այդպիսի ազդեցության առկայությունը ենթադրելու հիմքեր կան:
● Կարդան և հետևողականորեն կատարեն փոխպատվաստված բժշկական սարքավորման արտադրողի

ցուցումները:

Ձեր անլար սարքը բժշկական սարքավորման հետ օգտագործելու վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում

խորհրդակցեք Ձեզ բժշկական ծառայություններ մատուցող անձի հետ: