Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգեր
Կարևոր է. Սույն սարքը գործում է ռադիոազդանշանների, անլար և ֆիքսված հեռախոսացանցերի,
ինչպես նաև օգտագործողի կողմից ծրագրավորվող գործառույթների միջոցով: Եթե Ձեր սարքն
ինտերնետով ձայնային կանչի հնարավորություն է տալիս (ինտերնետային զանգեր), ակտիվացրեք և՛
ինտերնետային զանգերը, և՛ բջջային հեռախոսը: Եթե երկուսն էլ ակտիվացված են, սարքը կփորձի
արտակարգ իրավիճակների կանչ կատարել և՛ բջջային ցանցի, և՛ Ձեզ ինտերնետային կանչի
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
35
ծառայություններ տրամադրողի միջոցով: Բոլոր դեպքերում չէ, որ միացումները կարող են երաշխավորված
լինել: Կարևոր դեպքերում, օրինակ՝ բժշկական շտապօգնություն կանչելու անհրաժեշտության դեպքում,
չի կարելի հույսն ամբողջովին անլար սարքի օգտագործման վրա դնել:
Արտակարգ իրավիճակներում զանգահարելու համար հարկավոր է անել հետևյալը.
1. եթե սարքը միացված չէ, միացրեք այն: Համոզվեք, որ ազդանշանի հզորությունը բավարար է: Ձեր
սարքից կախված՝ գուցե կարիք լինի կատարել հետևյալը.
● Մտցրեք SIM քարտը, եթե սարքն այդպիսի քարտ օգտագործում է:
● Վերացրեք կանչերի վրա դրված որոշ սահմանափակումներ, որոնք ակտիվացրել եք Ձեր սարքում:
● Փոխեք սարքի աշխատանքային ռեժիմը՝ օֆլայն կամ թռիչքային ռեժիմից անցնելով ակտիվ
ռեժիմին:
2. Սեղմեք «Վերջ» ստեղնը այնքան անգամ, որքան անհրաժեշտ է էկրանը մաքրելու և սարքը
հեռախոսազանգ կատարելու համար պատրաստ վիճակի բերելու համար:
3. Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի
պաշտոնական հեռախոսահամարը: Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնների
համարները կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:
4. Սեղմեք զանգահարելու ստեղնը:
Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգի ժամանակ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները
հնարավորինս ճշգրիտ հաղորդեք: Հնարավոր է, որ դեպքի վայրում Ձեր անլար սարքը կապի միակ միջոցը
լինի: Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք: