Ավտոմեքենաներ
Ռադիոհաճախության ազդանշանները կարող են ազդել ավտոմեքենաներում սխալ տեղակայված կամ ոչ
պատշաճ կերպով պաշտպանված էլեկտրոնային համակարգերի վրա (վառելիքի էլեկտրոնային ներարկման
համակարգեր, էլեկտրոնային հակատեղապտտման կամ հակախաթարման արգելակային համակարգեր,
արագության կառավարման էլեկտրոնային համակարգեր և անվտանգության բարձիկների համակարգեր):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ավտոմեքենան կամ օժանդակ սարքավորումներն արտադրողին
կամ նրա ներկայացուցչին:
Միայն որակավորված անձնակազմը պետք է սպասարկի սարքավորումները կամ դրանք տեղադրի
ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ սպասարկումը կարող է վտանգավոր լինել և անվավեր
դարձնել սարքի երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, որ ձեր ավտոմեքենայում տեղադրված անլար բոլոր
սարքավորումները պատշաճորեն ամրացված և սարքին լինեն: Սարքի, դրա մասերի կամ լրասարքերի հետ
նույն խցիկում չի կարելի դյուրավառ հեղուկներ, գազեր կամ պայթուցիկ նյութեր պահել: Անվտանգության
բարձիկներ ունեցող ավտոմեքենաներում հարկավոր է հիշել, որ անվտանգության բարձիկները մեծ ուժով
են փչվում: Անվտանգության բարձիկի վրա կամ նրա բացման տարածքում չի կարելի որևէ իր տեղադրել,
ներառյալ ամրացված կամ շարժական անլար սարքավորումները: Եթե ավտոմեքենայի միջի անլար
սարքավորումները սխալ տեղադրված լինեն և անվտանգության բարձիկը փչվի, դա կարող է լուրջ
վնասվածքների պատճառ դառնալ:
Օդանավով թռչելիս սարքից օգտվելն արգելվում է: Անջատեք Ձեր սարքը օդանավ բարձրանալուց առաջ:
Օդանավում անլար հեռահաղորդակցության սարքերի օգտագործումը կարող է վտանգ ներկայացնել
օդանավի աշխատանքի համար, խանգարել անլար հեռախոսային ցանցի աշխատանքին և խախտել օրենքը: